ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման NBC հեռուստաալիքի եթերում պատմել է, թե ինչ է եղել փիրուզագույն տուփում, որն իրեն նվիրել է Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան 2017 թվականին երդմնակալությունից առաջ։
Նախկին առաջին տիկնոջ խոսքով՝ Tiffany-ի տուփում եղել է «գեղեցիկ շրջանակ»։
Միշել Օբաման նաև նշել է, որ շփոթված էր, քանի որ երդմնակալության արարողակարգը չի նախատեսում նվերների հանձնում, և մինչ այդ նման բան տեղի չէր ունեցել, և ինքը չգիտեր ինչ անել։
Նրա խոսքերով, իրավիճակը փրկել է Բարաք Օբաման, ով վերցել է տուփն ու տարել նստավայրի ներսը։