Օգտատերերին ավելի քիչ տեսահոլովակներ ցույց տալու մասին Facebook-ի ղեկավարության որոշումը հանգեցրել է նրան, որ օգտատերերն այժմ 1 օրում 50 միլիոն ժամով ավելի քիչ են անցկացնում սոցիալական ցանցում: Այս մասին հայտարարել է Facebook-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը, փոխանցում է News.am-ը:
«Սա ցույց է տալիս, թե որքան լուրջ ենք մենք տրամադրված»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Facebook-ը հաշվի է առնում հնարավոր կորուստները, որպեսզի սոցիալական ցանցի օգտատերերը ցանցում ժամանակն «ավելի իմաստալից» անցկացնեն:
Մասնավորապես, Facebook-ը պատրաստվում է ԶԼՄ-ներից ավելի քիչ նորություններ ցույց տալ՝ փախարենը մեծացնելով օգտատերերի ընկերների կողմից արված հրապարակումների քանակը: