Փետրվարի 2-ին Դամասկոսի օդանավակայանում Սոչիից վերադարձող օդանավ է հրթիռակոծվել ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից։ Այս մասին ասել է սիրիահայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, հայտնում է NEWS.am-ը:
Նա նշեց, որ օդանավի ուղևորները վերադառնալիս են եղել Սոչիում կայացած Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսից:
«Ահաբեկիչների արձակած հրթիռն ընկել է օդանավից մի քանի մետր հեռավորության վրա, դրանից հետո նրանց ուղղությամբ արձակվել է ևս երկու հրթիռ: Ահաբեկիչների նպատակն է եղել խափանել Սոչիի նախաձեռնությունը, սակայն դա նրանց չի հաջողվել»,- ասաց Ռեիսյանը:
Սիրիահայ պատգամավորը հավելեց, որ, բարեբախտաբար, զոհեր չեն եղել, օդանավն էլ չի վնասվել: