Կուբայի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոյի ավագ որդին՝ գիտությունների թեկնածու Ֆիդել Անխել Կաստրո Դիաս-Բալարտը, ինքնասպան է եղել Կուբայում, հայտնում է Lenta.ru-ն:
Անխել Կաստրոն մի քանի ամիս բուժվել է խորը դեպրեսիայից:
Ֆիդելի 68-ամյա որդին Կուբայի Պետխորհդի գիտական հարցերով խորհրդարակ էր, զբաղվում էր նորարարությունների թեմայով և զբաղեցնում էր Կուբայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահի պաշտոնը: Նա մեծ հեղինակություն էր վայելում միջազգային գիտական հանրության շրջանակներում:
Տեղեկացվում է, որ նա գրություն է թողել մահից առաջ, սակայն դրա բովանդակությունն առայժմ չի հրապարակվել: