Մեդվեդևը կոչ է արել ԵԱՏՄ-ում կրիպտոարժույթի միասնական կարգավորում ներդնել

14:47     2 փետրվարի, 2018

Կրիպտոարժույթի կարգավորումը չի կարող իրականացվել միայն մեկ երկրի շրջանակներում և պետք է լինի վերազգային, ասել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ալմա Աթայում «Թվային օրակարգը գլոբալիզացման դարաշրջանում» ֆորումի ժամանակ: Նա առաջարկել է Եվրասիական տնտեսական միության երկրներում միասնական կարգավորում ներդնել, հայտնում է Ведомости.ru-ն:

«Ինչ եմ ես ուզում ասել կրիպտոակտիվների մասին: Ամեն դեպքում մենք չպետք է մեկուսացված լինենք ազգային մոդելի շրջանակներում: Այստեղ գործընկերներն ասում են, որ հնարավոր կլինի վճարել կրիպտոարտարժույթով: Եկեք ավելի մանրամասն քննարկենք, քանի որ մեր տնտեսությունները շատ սերտորեն կապված են»,- ասել է Մեդվեդևը:

Կրիպտոարժույթի կարգավորման սկզբունքները հնարավոր չէ իրականացնել մեկ երկրում, մենք պետք է մոտեցնենք մեր մոտեցումները Միության մակարդակին », - ասել է վարչապետը:

Իրականում պետք է նախապատրաստել միջազգային կոնվենցիաներ՝ կրիպտոարժույթների կարգավորումն ապահովելու համար, հակառակ դեպքում «այս ամենը այլ անկյամբ կզարգանա և պարզ ու օրինական չի լինի», - գտնում է Մեդվեդևը:


© armedia.am