ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) տարածաշրջանային այցի շրջանակում կայցելեն Լեռնային Ղարաբաղ: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհանդիպեն Արցախի ղեկավարության հետ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փետրվարի 3-ին կայցելեն Բաքու, որից հետո՝ փետրվարի 8-9-ը կայցելեն Երևան։