Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նոր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ քրեական օրենսդրության մեջ կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է Apsny.ge-ն` Վրաստանի նախագահն առաջարկել է այնպիսի նորմեր մտցնել, որոնց հիման վրա համակարգը կազատվի նախկինում համակարգային հանցագործություններ կատարած անձանցից: Նշված փոփոխություններն այժմ քննարկվում են Կառավարությունում:
«Համակարգը նման մարդկանցից ազատելու գործընթացը պետք է սկսել արդյունավետ մեխանիզմներ ստեղծելուց՝ հաշվի առնելով 2012 թ. ընդունված «Համաներման մասին» օրենքը: Դա երաշխիքներ կտա, որ մեր քաղաքացիների դեմ նմանատիպ հանցանքները այլևս երբեք չեն կրկնվի»,- ասաց Մարգվելաշվիլին:
Նա նշել է, որ պատրաստ է օգնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են քննել համակարգային հանցագործությունների մասին գործերը և արագացնել հետաքննության գործընթացը: