Քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) կին մարտիկը հակատանկային հրթիռային համալիրից խոցել է թուրքամետ «Ահրար աշ Շամ» խմբավորման տանկը: Համապատասխան տեսահոլովակը հրապարակել է Al-Masdar News-ը, հայտնում է Lenta.ru-ն:
Զրահատեխնիկան խոցվել է սիրիական Աֆրինի մոտակայքում, որի հետևանքով գրոհայիններից մեկը սպանվել է:
Նշենք, որ փետրվարի 2-ին Աֆրինից ոչ հեռու գտնվող Ռաջուի շրջանում քուրդ գրոհայինների և թուրքամետ ուժերի միջև բախում է սկսվել տեղանքի վերահսկողության համար: