Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արսենալը» ջախջախիչ պարտության է մատնել «Էվերթոն»-ին: Հանդիպումն ավարտվել է 5:1 հաշվով:
«Արսենալ»-ի կազմում աչքի են ընկել Լորան Կոսելնին, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Աարոն Ռեմսին, ով դարձել է հեթ-տրեքի հեղինակ:
Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային երեք փոխանցումների հեղինակ: