«Ջահաթ ան-Նուսրա»-ն ստանձնել է սիրիական Իդլիում ռուսական Սու-25-ը խոցելու պատասխանատությունը

13:32     4 փետրվարի, 2018

«Ջահաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է սիրիական Իդլիում ռուսական Սու-25-ը խոցելու պատասխանատությունը, հայտնում է gazeta.ru-ն:

Փետրվարի 3-ին Իդլիում սիրիացի ապստամբները խոցել են ռուսական Սու-25-ին, օդաչուն զոհվել էր ահաբեկիչների հետ մարտում:

Ի պատասխան ապստամբների այս գործողությանը, ռուսական զորքերը բարձր ճշգրտության հարվածներ են հասցրել Իդլիբում ահաբեկիչների դիրքերին:


© armedia.am