Մոսկվայում ձյան առատ տեղումների պատճառով ծառի ընկնելու և էլեկտրահաղորդիչ գծի կտրման հետևանքով մի հոգի է մահացել: «Ցավոք, երեկվա տարերքը զոհերի հանգեցրեց»,- գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Նրա խոսքով՝ ևս հինգ հոգի վնասվածք է ստացել:
Բացի այդ, կիրակի օրը գիշերը եղանակային պայմանների պատճառով Ուկրաինայի գրեթե 400 բնակավայրում մարդիկ զրկվել են էլեկտրաէներգիայից: