Փետրվարի 4-ին Կիպրոսի Հանրապետությունում սկսվել է հերթական նախագահական ընտրությունների 2-րդ փուլի քվեարկությունը, որից հետո կորոշվի պետության նոր առաջնորդը:
Քանի որ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուներից ոչ մեկին առաջին փուլում չի հաջողվել հաղթահարել 50 տոկոսանոց շեմը, երկրորդը փուլին մասնակցում է առավելագույն թվով ձայներ ստացած 2 թեկնածու:
Նրանք են երկրի ներկայիս նախագահ Նիկոս Անաստասիադիսը, ում առաջին փուլում հաջողվել էր հավաքել ընտրողների ձայների 35.5 տոկոսը, ինչպես նաև հիմնական ընդդիմադիր կուսակցության կողմից աջակցություն ստացած Ստավրոս Մալասը, որի օգտին քվեարկել է ընտրողների 30.25 տոկոսը: