Իսպանական ծովափին քսան միգրանտի դի է հայտնաբերվել

18:00     4 փետրվարի, 2018

Իսպանիայի Մելիլիա քաղաքի ծովափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա առնվազն 20 միգրանտի դի է հայտնաբերվել: 


Նավը, որի վրա նրանք փորձում էին հասնել իսպանական տարածքներին, ծովում կործանվել է: Այնտեղ ընդհանուր առմամբ 47 միգրանտ է եղե, սակայն հաջողվել է գտնել միայն 21 հոգու դին:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Եվրոպա ժամանած միգրանտների թիվը գերազանցել է 171 հազարը: Ընդ որում, 3 հազար մարդ մահացել է դեռ ճանապարհին:


© armedia.am