Օմանում մարտի 1-ից կանայք կարող են տաքսի վարել, հայտնում է Gulf News-ը։ «Օմանի կառավարությունը ձգտում է կանանց տրամադրել տղամարդկանց հետ հավասար աշխատանքային իրավունքներ», - ասվում է թագավորական ոստիկանության հայտարարությունում։
Նշվում է, որ կանանց և տղամարդկանց վարած մեքենաները կտարբերվեն գույնով։ Կին վարորդով տաքսիները կլինեն վարդագույն և երկնագույն: Օմանում տաքսիներն որպես կանոն նարնջագույն և սպիտալ են լինում: