Աթենքում առնվազն 140 հազար մարդ բողոքի ցույց է դուրս եկել հարևան երկրի անվանման դեմ
Աթենքում առնվազն 140 հազար մարդ մասնակցել է բողոքի ակցիային՝ պահանջելով անվանափոխել նախկին Հարավսլավիայի Մակեդոնական Հանրապետության անունը, հայտնում է BBC-ն:
Ցուցարարները կարծում են, որ այդ անունը հիմք է հանդիսանում Հունաստանի հյուսիսում գտնվող համանուն շրջանի նկատմամբ տարածքային հավակնությունների համար:
Նշենք, որ հունական իշխանությունները ևս դեմ են, որ հարևան երկիրը կոչվի Մակեդոնիա: Հունաստանի ԱԳՆ-ն խոստացել է ավելի քան 2 տասնամյակ շարունակվող վեճը կարգավորող բանաձև ներկայացնել փետրվարի կեսին: