Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագել երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ ընտրությունները կկայանան 2018 թվականի ապրիլի 11-ին:
Ավելի վաղ Ադրբեջանի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել էր Իլհամ Ալիևի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները նախատեսված էին 2018 թվականի հոկտեմբերի 17-ին: