Թուրքիայի կրոնական գործերով վարչությունը (Դիյանեթ) ֆեթվա է հրապարակել, համաձայն որի մուսուլմաններին խորհուրդ չի տրվում սնունդ ընդունելու կամ խմելու համար օգտագործել ձախ ձեռքը:
«Հաստատելով սննդի և խմիչքի նկատմամբ ընդհանուր սկզբունքները՝ Մուհամմեդ մարգարեն ձախ ձեռքի օգտագործումը չէր համարում հաճելի: Ձախ ձեռքով ուտում և խմում են շայթանները, ուստի նա սովորեցնում էր ուտել և խմել աջ ձեռքով: Յուրաքանչյուր մուսուլման պարտավոր է լսել մարգարեի խորհուրդները, ուստի ծնողները պետք է սովորեցնեն դա երեխաներին», - ասվում է ֆեթվայում:
Միևնույն ժամանակ Դիյանեթում նշում են, որ ֆիզիկական թերությունների դեպքում սնունդ ընդունելու և խմելու համար ձախ ձեռքի օգտագործումը թույլատրելի է: