Ճապոնիան իր հանդեպ ագրեսիայի դեպքում հնարավորություն չունի հարված հասցնել Հյուսիսային Կորեային սովորական զենքով, իսկ միջուկային ներուժից Ճապոնիան հրաժարվում է, և բարձր է գնահատում ԱՄՆ նոր միջուկային դոկտրինը, որը վերահաստատում է ԱՄՆ-ի՝ դաշնակիցներին պաշտպանելու պարտավորությունը, հայտնում է NEWS.am-ը՝ հղում տալով Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Թարո Կոնոյին:
«Ճապոնիան իր հանդեպ ագրեսիայի դեպքում հնարավորություն չունի հարված հասցնել Հյուսիսային Կորեային սովորական զենքով, իսկ միջուկային ներուժից մեր երկիրը հրաժարվում է՝ որպես ազգային քաղաքականության հիմքերից մեկը: Միևնույն ժամանակ միջազգային իրավիճակը վերջին տարիներին զգալիորեն վատթարացել է, մեր երկիրը կանգնած է Հյուսասային Կորեայի կողմից հրթիռային և միջուկային բարձր վտանգի տակ: Այդ իսկ պատճառով Ճապոնիայի կառավարությունը բարձր է գնահատում ԱՄՆ միջուկային դոկտրինի վերջին վերանայումը, որը դաշնակիցներին պաշտպանելու հնարավորությունների ընդլայնում է նախատեսում», - նշել է Թարո Կոնոն:
Հիշեցնենք, որ Պենտագոնը փետրվարի 2-ին հրապարակել էր ԱՄՆ նոր միջուկային դոկտրինը: