Հյուսիսային Կորեայի խորհրդարանի ղեկավար Կիմ Յոնգ Նամը աննախադեպ այց կկատարի Հարավային Կորեա՝ մասնակցելու Ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը, գրում է DW-ն:
Նա կլինի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով երբևէ այցելել է Հարավային Կորեա: Միջկորեական բարձր մակարդակի բանակցությունների համատեքստում մեծ են ակնկալիքները այդ այցելությունից:
Նախատեսվում է, որ Կիմ Յոնգ Նամը եռօրյա այցով Հարավային Կորեա կմեկնի ուրբաթ օրը: