Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի տարիքային հավաքականները Սոչիում մասնակցել են Մ 21 տարեկանների եւ պատանիների Եվրոպայի առաջնությանը, փոխանցում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:
Պատանիների 52 կգ քաշային կարգում Գեղամ Նիկողոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Մեր մյուս մարզիկներին չի հաջողվել մրցանակային տեղ զբաղեցնել:
2016 թվականին կարատեն ընդգրկվել է օլիմպիական խաղերի ծրագրում: Հայ պատանի կարատեիստները պայքարելու են 2018 թ. Բուենոս Այրեսի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի, իսկ մեծահասակները՝ Տոկիո-2020-ի ուղեգրերի համար: