Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վատիկանում հանդիպել է կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վերջին 59 տարվա մեջ սա Թուրքիայի նախագահի առաջին հանդիպումն է Ֆրանցիսկոս պապի հետ։
Շուրջ մեկ ժամ տևած դռնփակ հանդիպումից հետո Ֆրանցիսկոս պապն Էրդողանին է նվիրել բրոնզե մեդալիոն, որի վրա պատկերված են հրեշտակն ու վիշապը:
«Սա խաղաղության հրեշտակն է, որը խեղդում է պատերազմի վիշապին: Սա խորհրդանիշն է խաղաղության, որը կառուցվում է կարգուկանոնի և արդարության հիմքի վրա»,- ասել է Հռոմի պապը: