Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հին շրջանն այսօր հրթիռակոծվել է ահաբեկչական խմբավորումների կողմից, որով խախտել են Ղութայի գոտու լարվածության մեղմացման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը:
Ինչպես հայտնում է «Գանձասար» պարբերականը` հղում կատարելով ոստիկանության տեղեկատվությանը, հրթիռներն ընկել են «Պապ Թումա» շրջանում: Դրանցից մեկն էլ ընկել է հայ ընտանիքի տան վրա:
Այդ պահին տանը եղել են տանտիրուհին՝ Նուրիցա Դեմիրճյան-Օթճյանը, ով երկար ժամանակ առողջական խնդիրներ ունի, նրա եղբայրը՝ Սարգիս Դեմիրճյանը և նրանց խնամող տեղացի մի կին:
Վերջինս տեղում մահացել է: Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների ջանքերով վիրավոր քույր ու եղբայրը տեղափոխվել են հիվանդանոց: