ԻՊ-ի պարտությունից հետո 3,2 մլն իրաքցիներ վերադարձել են իրենց տները. ՄԱԿ

13:55     6 փետրվարի, 2018

Մոտ 3,2 մլն իրաքցիներ վերադարձել են իրենց տները, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Նա նշել է, որ ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության տվյալների համաձայն՝ հարկադիր տեղահանվածների վերադարձի տեմպերն արագանում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության ավարտվելուց հետո:

«3,2 մլն մարդ վերադարձել են իրենց հարազատ շրջանները: Հունվարին 2013 թվականի դեկտեմբերին ճգնաժամի սկսվելուց ի վեր առաջին անգամ այդ թիվը գերազանցել է իրաքցի տեղահանվածների թվաքանակը, որը ներկայում կազմում Է 2,6 մլն»,- ասել Է Դյուժարիկը: 


© armedia.am