Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակից Ուեյն Ռունին նշել է, որ Մխիթարյանին «Մանչեսթր Յունայթեդում» քիչ ազատություն էր տրված, հայտնում է «Արմռադիոն»:
«Ես դա նկատում է նախորդ մրցաշրջանում: Նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Կարծում եմ՝ «Յունայթեդում» Մխիթարյանը չէր ստանում իրեն անհրաժեշտ ազատությունը, որը ստանում էր Դորտմունդի «Բորուսիայում». գուցե դա պայմանավորված էր թիմի խաղաոճով»,- ասել է Ռունին:
«Իսկ «Արսենալում» թիմակիցները նրան կօգնեն վտանգավոր խաղ ստեղծել և գոլեր խփել»,- ավելացրել է ֆուտբոլիստը: