Շվեյցարական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

17:17     6 փետրվարի, 2018

Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ փետրվարի 6-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Նրանք եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում: 


© armedia.am