Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով մի քանի ամիս շարունակ անցկացրել է ադրբեջանական բանտում, Facebook-ի իր էջում հայտնել է Ադրբեջանի զբոսաշրջության «զարգացման» մեջ իր ներդրման մասին։
«Ադրբեջանի հյուրանոցների միության նախագահը երկրի ղեկավարությանը կոչ է արել Ալեքսանդր Լապշինին պարգևատրել Հեյդար Ալիևի անվան շքանշանով` Բաքվի հյուրանոցների հավաքարարների աշխատանքը թեթևացնելու համար. ինչքան քիչ են զբոսաշրջիկները, այնքան ավելի հեշտ է մաքրություն անել։ Ադրբեջանցի պատգամավորներն առաջարկությունն ընդունել են բուռն ծափահարություններով, որոնք վերածվել են օվացիայի, բացականչել են «Փառք Լապշինին»»։
Բլոգերը նշել է նաև, որ զարգացնում է Ադրբեջանի զբոսաշրջությունը` կալանավայրում տեղի ունեցող ստորացումների և ընդդիմության հետապնդումների մասին պատմելով։