Ադրբեջանի պաշտապնության նախահար Զաքիր Հասանովն ընդունել է Սաուդյան Արաբիայի Պաշտպանության նախարարության պատվիրակությանը, հայտնում է News.az-ը:
Զաքիր Հասանովը մասնավորապես ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն կարգադրություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների և համագործակցության ընդլայնմանը բոլոր ոլորտներում, մասնավորապես, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների բանակների միջև կապերի ամրապնդման, համատեղ զորավարժություններ անցկացնելու, փոխայցեր կազմակերպելու և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: