Թուրք պատմաբան Թաներ Աքչամը հայտնել է անգլալեզու նոր՝ «Սպանության հրամանները. Թալեաթ փաշայի ու հեռագրերն Հայոց ցեղասպանությունը» գրքի լույս տեսնելու մասին: «Գիրքն արդեն պաշտոնապես լույս է տեսել: Ես այժմ ձեռքում եմ պահում իմ օրինակները: Սա հիասքանչ զգացողություն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է հեղինակը:
Նա հայտնել է, որ գրքում ներառված են երկու գլուխներ, որոնք չկան ավելի վաղ թուրքերեն հրատարակված «Նաիմ էֆենդու հուշագրությունները և Թալեաթ Փաշայի հեռագրերը» գրքում: Նա հայտնել է, որ գրքի անգլալեզու տարբերակում ոչ միայն ներկայացնում է նոր փաստաթղթեր, այլև քննարկում է «կեղծ ստորագրությունների» և «կեղծ ժամանակագրության» հարցը:
Թուրքերենով 2016 թվականին հրատարակված «Նաիմ էֆենդու հուշագրությունները և Թալեաթ Փաշայի հեռագրերը» աշխատանքում ներառված Թալեաթ փաշայի հեռագրերում բացեիբաց երևում են հայերին կոտորելու հրամանները: Օրինակ՝ 1915թ. սեպտեմբերի 22-ի հեռագրերից մեկում Թալեաթ Փաշան այսպիսի հրաման է տվել․ «Հայերը Թուրքիայի տարածքում ապրելու, աշխատելու իրավունքներից ամբողջությամբ զրկվել են, պետությունը, իր վրա վերցնելով ամբողջ պատասխանատվությունը, հրամայում է ողջ չթողնել անգամ օրորոցի երեխաներին»։