Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոտիին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հայտնում է novosti.az-ը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները:
Նշենք, որ վաղը՝ փետրվարի 8-ին, համանախագահները կայցելեն Հայաստան, ապա նաև Արցախի Հանրապետություն: