Սաուդյան Արաբիայում քիքբոքսինգի ակումբներ են բացվել կանանց համար: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն՝ հղում կատարելով The Independent-ին:
Թերթի փոխանցմամբ՝ ակումբը կոչվում է «Fight like a girl» («Կռվիր աղջկա պես»): Ակումբի սեփականատիրոջ՝ 41-ամյա Հալալ ալ Համրանիի խոսքով՝ կանայք հաճույքով են հաճախում ակումբ` իրենց պաշտպանել սովորելու համար:
Նշվում է, որ վերջին շրջանում Սաուդյան Արաբիայում ավելի ու ավելի շատ կանայք են սկսել սպորտով զբաղվել և կռվել սովորել: