Իրանի միջուկային ծրագրի շուրջ դրության լուծման միասնական գործողությունների ծրագրի տապալումը լի է դժվար կանխատեսելի հետևանքներով, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ Մոսկվան կպնդի, որ կողմերը պատշաճ կերպով իրականացնեն համատեղ գործողությունների ծրագիրը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը բարելավելու նպատակով:
«Այս պայմանագրի տապալումը լի է կանխատեսելի հետևանքներով, զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ողջ համակարգի համար»,- ասել է Լավրովը: