Հայաստանի շախմատիստները կմասնակցեն «Աէրոֆլոտ օփեն» փառատոնին

10:10     8 փետրվարի, 2018

Փետրվարի 19-ից մարտի 2-ը Մոսկվայում կկայանա «Աէրոֆլոտ օփեն» խոշոր շախմատային փառատոնը, որի շրջանակներում երեք մրցաշար կանցկացվի:

Գլխավոր A մրցաշարում (կմասնակցեն 2549 և ավելի վարկանիշ ունեցող շախմատիստները) հանդես կգան Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Մանուել Պետրոսյանը, Արման Միքայելյանը, միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը:

B և C մրցաշարերում, ընդհանուր առմամբ, կմասնակցի Հայաստանի վեց ներկայացուցիչ, փոխանցում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:


© armedia.am