Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խոստովանել է, որ նոր ակումբ տեղափոխվելու որոշումը կայացնելու գործում հաշվի է առել Հայսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «զինագործների» ակումբ, գրում է The Independent-ը:
Նա ասել է, որ Մխիթարյանի հետ միմյանց լավ են հասկանում, իրենց խաղը դրանով հեշտ է ստացվում: Իմանալով, որ Մխիթարյանի տեղափոխությունը «Արսենալ» հաջողությամբ իրականացել է, նա ևս տվել է Լոնդոն տեղափոխվելու համաձայնությունը:
Մխիթարյանն ու Օբամեանգը միասին հանդես են եկել Դորտմունդի «Բորուսիայում», և ոչ միայն լավ թիմակիցներ են, այլև լավ ընկերներ: