Ռուսաստանում փետրվարի 8-ին նշվում է Գիտության օրը. ինչի կապակցությամբРИА Новости-ն կազմել է ռուսաստանաբնակ ժամանակակից գիտնականների՝ աշխարհը ցնցած 10 հայտնագործությունների ցուցակը:
Գործակալության կազմած լավագույն տասնյակում ներառվել է Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ քիմիական տարրի՝ օգանեսոնի հայտնագործությունը հայ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի կողմից, ինչպես նաև՝ Երկիր մոլորակի վերջին մամոնտների վերաբերյալ հայ աշխարհագրագետ Սերգեյ Վարդանյանի հետազոտությունը:
Ժամանակակից ռուսական գիտության ամենանշանակալի ձեռքբերումների ցանկում ներառվել են նաև Անդրեյ Գեյմի և Կոնստանտին Նովոսյոլովի՝ գրաֆենի հետազոտությունը, Գրիգորի Պերելմանի կողմից հազարամյակի մաթեմատիկական խնդիրներից մեկի լուծումը և Ժորես Ալֆյորովի՝ կիսահաղորդչային լազերի ստեղծումը: