Ժամանակակից ինտերնետի հիմնադիրներից մեկը `«Electronic Frontier Foundation» կիբեռանվտանգության ոլորտում իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ամերիկյան ոչ կառավարական կազմակերպության հիմնադիր ամերիկացի Ջոն Փերի Բարլուն 70 տարեկան հասակում մահացել է, փոխանցում է NEWS.am-ը:
«Ինտերնետն այսօր կորցրեց իր հերոսին: EFF-ն (Electronic Frontier Foundation) սգում է իր իմաստուն համահիմնադիր Ջոն Փերրի Բարլոուի մահը»,- նշված է կազմակերպության Facebook-յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ: Ընկերությունից նշել են, որ Բարլոուն քնած վիճակում է մահացել:
«Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ ինտերնետի հիմնական սեգմենտները, որոնց այսօր բոլորս ծանոթ ենք ու սիրում ենք, գոյություն ունեն և զարգանում են Բարլոուի ղեկավարման ու տեսլականի շնորհիվ»,- նշել են EFF-ից:
Բարլոուն եղել է 1990 թվականին իրավապաշտպան Electronic Frontier Foundation կազմակերպության հիմնադրման ակունքներում, որը պաշտպանում է կապի էլեկտրոնային միջոցների օգտատերերի իրավունքները: Դրանից զատ, նա հայտնի է ինտերնետին նվիրված իր աշխատանքներով: 70-ական թվականներին կիթառահար Բոբ Վեյրի համահեղինակությամբ Բարլոուն նաև մի քանի երգ է գրել ամերիկյան Grateful Dead ռոք խմբի համար: