Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պայմանագիր է կնքել մոլդովական «Շերիֆ» ֆուտբոլային ակումբի հետ, հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:
27-ամյա ֆուտբոլիստն արդեն Մոլդվայում է և արդեն ծանոթացել է մարզչական կազմի և թիմակիցների հետ: «Բարի գալուստ «Շերիֆ» ակումբ, Արաս: Մաղթում ենք քեզ հիանալի խաղեր, բազմաթիվ գոլեր՝ առանց վնասվածքների», -ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2016թ. հունվարին Արաս Օզբիլիսը 4,5 տարվա պայմանագիր էր կնքել թուրքական «Բեշիքթաշ» ակումբի հետ: Այնուհետև ֆուտբոլիստը տեղափոխվել էր իսպանական «Ռայո Վալեկանո», սակայն կես տարի անց կրկին վերադարձել էր «Բեշիկթաշ»:
Իսկ այս տարվա հունվարին Արաս Օզբիլիսը ակումբի ղեկավարությունից նախազգուշացվել էր, որ պետք է իր համար նոր ակումբ փնտրի։