Սենոր Հասրաթյանը հերքում է ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը

14:03     8 փետրվարի, 2018

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների հերթական սուտ տեղեկությունը՝ հայկական կողմի դիվերսիոն փորձի և վիրավորներ ունենալու մասին, փոխանցում է Arstakhpress-ը:

«Գրվածը չի համապատասխանում իրականությանը»,- նշել է ՊԲ մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ պարտադիր չէ մշտապես խոսքով պատասխանել հակառակորդի ասածներին:

 ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ևս ապատեղակատվություն է որակում ադրբեջանական կողմի տարածածը:

 Ադրբեջանի ապատեղեկատվությունը միտված է կոծկելու հրադադարի խախտման հերթական դեպքը, որին զոհ է գնացել Արցախի պաշտպանության բանակի զինծառայող: «2018 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ ժամը 19:10-ին մահացել է: Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ»,-տեղեկացնում են ՊԲ-ից:


© armedia.am