Հայաստանում չինացի դիվանագետները հայ գործընկերների հետ ամանորյա ավանդական ընդունելություն են կազմակերպել, քանի որ Չինաստանում այժմ պատրաստվում են Նոր տարվան, որը լուսնային օրացույցով նաև գարնան տոնն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայ խորհրդարանականներն ու նախարարները Հայաստանում Չինաստանի դեսպանության ներկայացուցիչների հետ միասին ճանապարհել են հրե աքաղաղի տարին և դիմավորել երկրային դեղին շանը:
«Անցած տարին շատ կարևոր ու հաջողված էր հայ-չինական հարաբերությունների համար: Հետևողական ու համատեղ աշխատանքի շնորհիվ մեր փոխգործակցությունը լուրջ հեռանկարներ կունենա» - ընդունելության ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունը: