Հարավային Կորեայի իշխանությունները չեն կարողացել Փհենչհանի ռեստորաններին համոզել ճաշացանկից Օլիմպիական խաղերի ժամանակ հանել շան մսով պատրաստված կերակրատեսակները, հայտնում է gazeta.ru-ն:
12 հաստատություններից միայն երկուսն են արձագանքել իշխանությունների խնդրանքին, որոնք խոստացել են փոխհատուցել ռեստորանների կրած նյութական վնասը:
«Այդ հարցը պետք է լուծի կառավարությունը: Մենք հույս ունենք, որ այն չի ազդի խաղերի և շրջանի հեղինակության վրա», - հայտարարել են Խաղերի կազմակերպչական կոմիտեում՝ նշելով, որ Օլիմպիադայի անցկացման ցանկացած վայրում շան միս չի մատուցվելու: