Փետրվարի 7-ին Իրանի Իսլամական Հանրապետության Բուքան քաղաքում իրանական ակումբների միջև տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպման ժամանակ երկրպագուների մի խումբ բողոքի ակցիա է կազմակերպել Թուրքիայի իշխանությունների դեմ:
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով «Kirim» լրատվական գործակալությանը, խաղի ժամանակ երկրպագուները հակաթուրքական վանկարկում են հնչեցրել: Մի խումբ երկրպագուներ վանկարկել են «Մահ Թուրքիային»:
Աղբյուրը նշում է, որ Բուքան քաղաքը գտնվում է Իրանի Ատրպատական նահանգում և այդտեղ քրդերի կողմնակիցները շատ են: Այդ նահանգի Որմու և Սուլդուզ քաղաքներում հաճախ են բախումներ լինում քրդերի կողմնակիցների և տեղաբնակ թուրքերի միջև:
Թեև հայտնի չէ հակաթուրքական վանկարկումների պատճառը, բայց ենթադրվում, որ դա կապված է Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի ռազմակա գործողությունների հետ:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանը Թուրքիային կոչ արեց վերջ դնել Սիրիայում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը: