Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը այսօր՝ փետրվարի 9-ին հանդիպել է Հյուսիսային Կորեայի առանջնորդ Կիմ Չեն Ինի քրոջ Կիմ Յո Չժոնի հետ, ով հյուսիսկորեական օլիմպիական պատվիրակության կազմում այսօր ժամանաել է Հարավային Կորեա:
Նշվում է, որ 1950-53 թվականների Կորեական պատերազմից հետո նա Հյուսիսային Կորեայի իշխող ընտանիքի միակ անդամն է, ով այցելել է Հարավային Կորեա:
Associated Press-ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայում քարոզչության համար պատասխանատու Կիմ Յո Չժոնը բավականին ժպտերես է եղել և նույնիսկ սեղմել է Հարավային Կորեայի նախագահի ձեռքը:
Նշենք, որ միջազգային բազմաթիվ վերլուծաբաններ կարծում են, որ Կիմ Յո Չժոնի Հարավային Կորեա այցելությունը խոսում է դիվանագիտական բացության և ԱՄՆ-ի հետ երկխոսություն հաստատելու Փհենյանի ցանկության մասին: