Սիրիայի քրդերի YPG–ի (Ժողովրդի պաշտպանության ուժեր) մամուլի ծառայությունը թուրքական տանկ ոչնչացնելու նոր տեսագրություն է հրապարակել։
Ինչպես հաղորդում է News.am-ը՝ հղում կատարելով քրդական ANF գործակալությանը, թուրքական տանկը ոչնչացվել է Աֆրինի Շեխորզե գյուղում։
Նշենք, որ արդեն հրապարակվել են մեկ տասնյակից ավել թուրքական տանկի ոչնչացման տեսագրություններ։