ԱՄՆ-ի հայկական և հունական համայնքները կոչ են արել Վաշինգտոնին հրաժարվել Թուրքիային նորագույն F-35 կործանիչներ առաքելուց։ Այդ մասին ասվում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի հույների խորհրդի համատեղ հայտարարությունում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Հայտարարության հեղինակները կարծում են, որ ԱՄՆ-ը չպետք է F-35 վաճառի պետությանը, որը կարող է հետագայում այդ կործանիչներն օգտագործել ամերիկյան զինվորականների կամ տարածաշրջանում Վաշինգտոնի դաշնակիցների ու գործընկերների դեմ։
Դրանք են Հունաստանը, Կիպրոսը, Հայաստանը և Իսրայելը։