ՀՀ և ՖԻԴԵ-ի նախագահները ոչ-ոքի են խաղացել

20:45     9 փետրվարի, 2018

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը այսօր հանդիպել են շախմատի  խաղատախտակի առջև: Արագ շախմատի պարտիան ավարտվել է ոչ-ոքի, փոխանցում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Նախագահների հանդիպումը կայացել է Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, որտեղ այսօր տեղի է ունեցել  «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի բացման հանդիսավոր արարողությունը:

Իլյումժինովը լրագրողներին ասել է, որ գրեթե ամեն տարի շախմատ է խաղում Սերժ Սարգսյանի հետ: Անցած տարի Մոսկվայում նրանց հանդիպումն ավարտվել էր ՀՀ նախագահի հաղթանակով և այսօր ՖԻԴԵ-ի նախագահը ռևանշ է խնդրել.

«Ուզում ես հավասարեցնե՞լ հաշիվը: Խնդրեմ: Նա ինձ առաջարկեց սպիտակ խաղաքարերը: Խաղացինք մոտ երեք րոպե և ոչ-ոքիի համաձայնեցինք», - ասել է Կիրսան Իլյումժինովը:


© armedia.am