ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը այսօր հանդիպել են շախմատի խաղատախտակի առջև: Արագ շախմատի պարտիան ավարտվել է ոչ-ոքի, փոխանցում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:
Նախագահների հանդիպումը կայացել է Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, որտեղ այսօր տեղի է ունեցել «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի բացման հանդիսավոր արարողությունը:
Իլյումժինովը լրագրողներին ասել է, որ գրեթե ամեն տարի շախմատ է խաղում Սերժ Սարգսյանի հետ: Անցած տարի Մոսկվայում նրանց հանդիպումն ավարտվել էր ՀՀ նախագահի հաղթանակով և այսօր ՖԻԴԵ-ի նախագահը ռևանշ է խնդրել.
«Ուզում ես հավասարեցնե՞լ հաշիվը: Խնդրեմ: Նա ինձ առաջարկեց սպիտակ խաղաքարերը: Խաղացինք մոտ երեք րոպե և ոչ-ոքիի համաձայնեցինք», - ասել է Կիրսան Իլյումժինովը: