ԱՄՆ-ը մտադիր է Չինաստանից եկող սպառնալիքին դիմակայելու համար մեծացնել իր ռազմական ներկայությունը Արևելյան Ասիայում՝ այնտեղ տեղափոխելով Մերձավոր Արևելքում գտնվող իր զորամիավորումները, հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ այս պահի դրությամբ Ճապոնիայում գտնվում է 50 հազար ամերիկացի զինվորական, Հարավային Կորեայում՝ մոտ 30 հազար և 7 հազար զինվորական՝ Գուամ կղզում, որտեղ տեղակայված է Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ ամենամեծ ռազմաբազան:
Ի համալրումն արդեն առկա զորքերին՝ ԱՄՆ ռազմական հրամանատարությունը մտադիր է տարածաշրջան ուղարկել ծովային հետևակի հետազոտական խմբեր, որոնք նախատեսված են ցանկացած սպառնալիքի՝ տարերային աղետից մինչև անվտանգության սպառնալիք, արագ արձագանքելու համար: