Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին հրավիրել է Փհենյան, հայտնում են հարավկորեական լրատվամիջոցները՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցչին հղումով:
Նշվում է, որ հրավերը փոխանցել է Կիմ Չեն Ինի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, ով հյուսիսկորեական առաջնորդի հատուկ բանագնացի կարգավիճակով գտնվում է Հարավային Կորեա ժամանակ հյուսիսկորեական օլիմպիական պատվիրակության կազմում:
Կիմ Յո Չժոնը նշել է, որ իր եղբարը ցանկանում է, որ Հարավային Կորեայի նախագահի այցը Փհենյան կայանա հնարավորինս կարճ ժամկետներում, նա առաջարկել է, որ այցը նվիրված լինի երրորդ միջկորեական գագաթաժողովին:
Նշենք, որ Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդների վերջին հանդիպումը կայացել է 2007 թվականին Փհենյանում երկրորդ միջկորեական գագաթաժողովի ժամանակ: