Սիրիայի տարածքից իսրայելական կործանիչ է խոցվել

14:53     10 փետրվարի, 2018

Սիրիայի տարածքից խոցվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը, հայտնում է Reuters-ը:

Իսրայելական բանակի ներկայացուցիչները հայտնել են, որ կործանիչը հարվածներ է հասցնելիս եղել Սիրիայում իրանական թիրախներին և խոցվել է պատասխան կրակի արդյունքում:

Հաղորդվում է, որ օդաչուն փրկվել է, սակայն նրա վիճակը գնահատվում է ծանր:


© armedia.am