Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը ՄՅՈւ-ից տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ», համեմատել է ակումբների մարզիչներ Ժոզե Մոուրինյոյին և Արսեն Վենգերին, փոխանցում է Pan.am-ը:
Ըստ Մխիթարյանի, «զինագործների» մարզիչն ավելի բարյացակամ վերաբերմունք ունի ֆուտբոլիստների նկատմամբ:
«Վենգերի փիլիսոփայությունը լավ ֆուտբոլ խաղալն է, խաղում հաղթելն ու դրանից հաճույք ստանալը: Մոուրինյոն շատ էր պահանջում ֆուտբոլիստներից, ես կասեի, որ նա կոշտ մարզիչ է, շատ դժվար էր: Արսեն Վենգերն ավելի բարյացակամ է: Նա հասկանում է ֆուտբոլիստներին, կարողանում է մտնել նրանց դրության մեջ: Սա է տարբերությունը»,-ասել է Մխիթարյանը: