Հայկական արմատներ ունեցող աշխարհի կրկնակի չեմպիոնուհի, օլիմպիական չեմպիոնուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) համաշխարհային ռեկորդ է սահմանել Փհենչհանի Օլիմպիական խաղերի թիմային ելույթներում. գեղասահքի կարճ ծրագրում վաստակելով 81,06 միավոր` մարզուհին զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Այսպիսով, նա բարելավել է սեփական արդյունքը, որը գրանցել էր Տոկիոյի 2017 թվականի աշխարհի առաջնության ժամանակ` 80,85 միավոր:
Երկրորդ տեղը զբաղեցրել է իտալուհի Կարոլինա Կոստները, երրորդը` կանադուհի Քեյթլին Օսմոնդը: